Փաստորեն, Արաբական Միացյալ Էմիրությունների՝ 10 մլրդ դոլարի ներդրումների խոստումն առայժմ միայն հոգեբանական չնչին ազդեցություն է ունեցել լիրայի փոխարժեքի կայունացման վրա։
Եվ հիմա ստիպված Էրդողանը կրկին դիմում է անցյալ տարիների ընթացքում բազմիցս՝ նաև արտաքին քաղաքական ուղեգծում կիրառված եղանակին՝ Կատարի փողերով սեփական հավակնություններն առարկայացնելու։
Ամենայն հավանականությամբ Թուրքիան կստանա մրցակից-գործընկերներ արաբական երկրներից ներդրումներից որոշակի ֆինանսական աջակցություն։ Մինչդեռ կբավականեցնի այն Էրդողանի «տնտեսական ազատագրման» պատերազմում «հաղթանակի» համար, դժվար է ասել։
Մյուս ուշագրավ իրողությունն արաբական երկրների կողմից բավականաչափ բարդ ժամանակահատվածում հենց Էրդողանի վարչակարգին փրկության ձեռք մեկնելն է։ Այն վարչակարգին, որն ավելի քան 1 տասնամյակ ապակայունացնող և օկուպացիոն քաղաքականություն է վարում նաև մի շարք արաբական երկրների ուղղությամբ՝ թշնամանք հրահրելով նաև հենց արաբական միջավայրում։
Ինչ խոսք, Էրդողանն պահուստային մի տարբերակ էլ ունի՝ փաստացի թուրքական պրոտեկտորատի վերածված Ադրբեջանը։ Բաքվի բռնապետը, չնայած ավելի սուղ ֆինանսական կարողություններին, այնուամենայնիվ, չունի մանևրի անգամ նվազագույն հնարավորություն՝ ավագ եղբոր հավակնությունների բավարմանը չաջակցելու հարցում։ Չէ՞ որ սկուտեղին արցախյան 44-օրյա պատերազմում «մեծն Ալիևի առաջնորդած Ադրբեջանի միայնակ ու լիակատար հաղթանակի» մասին ողջ ճշմարտությունն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4547160565321122&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել