Իշխանությունը, խոշոր քաղաքներում պարտվելու պատճառով ունեցած ծանր ապրումները թաքցնելու համար, հրապարակ է բերել մի թեզ, թե հենց դա իր հաղթանակն է:
Ի՞նչ են նրանք հրամցնում. մենք հաղթել ենք, քանի որ նախկինում բնակչությունը չէր կարողանում որոշել իր համայնքային իշխանությանը: Ըստ նրանց՝ իբր մարդիկ ընտրում էին ուրիշներին, բայց ընտրված էին համարվում ուրիշները:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե այդպես է: Իսկապես, նախկինում միայն մեկ ձեռքի մատների վրա կկարողանայինք հաշվել ընդդիմության հաղթանակած ընտրությունները, այն էլ՝ միայն փոքր համայնքներում: Օրինակ՝ Նոր Կյանք գյուղը: Թեև, մյուս կողմից էլ, համապետական ընտրություններում նախկինում որոշ մարզերում գրանցվել է իշխանության ծանր պարտություն (Լոռի, Շիրակ և այլն):
Փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ այդ թեզն առաջ տանելով՝ մանիպուլյատորության վարպետ իշխանությունը կատարում է սովորական աճպարարություն: Օրինակ՝ Նոր Կյանք համայնքի ղեկավարը պարզվեց մի շարքային կոկորդիլոս էր:
Նախկինում որևէ իշխանություն մեր Հայրենիքի զգալի մասը թշնամուն չի հանձնել: Երբեք նախկինում մեր սեփական հողում ադրբեջանցին մեզ ոչինչ չի արգելել: Որևէ նախկին իշխանության ղեկավարի թշնամու նախագահը հրապարակային չի ստորացրել:
Ահա պատճառների ծանրակշիռ մեծամասնությունը, թե ինչու է հիմա գրանցվում ոչ իշխանական բազմաթիվ հաղթանակներ:
Դադարեցրեք էժանագին հնարքներով ինքնախաբեությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1845992685610512
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել