Մենք կարծես դարձել ենք այն ժողովուրդը, որն ըստ հայտնի ասույթի, «իր համար ստեղծում է հիմնախնդիրներ և փորձում հերոսաբար հաղթահարել դրանք...» Այսօր նորից հայտնվել ենք այդ կարգավիճակում... Կկարողանանք, արդյո՞ք, հերթական անգամ, թեկուզ կորուստներով, հաղթահարել մեր իսկ «համառ ջանքերով» ստեղծված այս իրավիճակը, թե կշարունակենք անգլուխ համառությամբ կատարել այն, ինչը մեզ թելադրում է իշխանության ղեկին հայտնված այս պատահականությունների «ընտրանին...»
Հ.գ.- Երեկ «մերոնք» կալանավորեցին Արցախյան երեք պատերազմների մասնակից «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ այսօր թշնամին կրակի տակ առավ Կարմիր շուկան... Թե ինչ կանեն վաղը «մերոնք» ու թշնամին, դժվարանում եմ ասել, բայց, որ դա կլինի ոչ ի նպաստ հայի, դրանում, գրեթե, համոզված եմ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1388088931607109&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել