Azatutyun.am-ը գրում է.

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները վաղը ևս մեկ հանդիպում կունենան Շվեդիայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում:

«Ազատության» փոխանցմամբ՝ այս մասին այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Լյուկ Դիվինը:

Սպասվող հանդիպման մասին հայտնել են նաև ադրբեջանական լրատվամիջոցները:

ՀՀ ԱԳՆ-ն հանդիպման մասին տեղեկություն չի հաղորդել։

Նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին, նաև տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել