Մոսկվայի անօգնականությունն իր իսկ ստեղծած իրավիճակում արդեն սկսել է մետաստազներ տալ Ռուսաստանի ներսում: Ռամզան Կադիրովն ընդդիմադիր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում հրապարակել է հոդված, որում ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարներին մեղադրում է անպարկեշտության և վախկոտության, ու նույնիսկ՝ արևմտամետության մեջ, հավելելով, որ նրանք չունեն ոչ մի կաթիլ հեռատեսություն, հայրենասիրություն ու սրտացավություն:
Այս հոդվածը հետևանք էր իշխանամերձ բազմաթիվ լրատվականների ու հրապարակախոսների հարձակմանը Կադիրովի մի նախաձեռնության հասցեին, որով նա առաջարկում էր ազգամիջյան ատելությունը չսերմանելու նպատակով՝ արգելել ԶԼՄ-ներում նշել պոտենցիալ հանցագործների ազգությունը: Սա, իր հերթին, արձագանքն էր նրան, որ ինչ-որ պահից սկսած, լրատվականները սկսեցին զանգվածաբար խոսել կովկասցիների հանցագործություններից ու ամբարտավան կեցվածքից: Կադիրովն իր հոդվածում նշում է նաև, որ այդ ամենի մասին խոսելիս՝ լավ կլիներ նշեին նաև, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում ՌԴ-ում կատարված 1,5 միլիոն հանցանքների ճնշող մեծամասնությունը կատարվել է ոչ կովկասցիների կողմից:
Լրատվականների նման հակակովկասյան արշավն էլ է բավականին օրինաչափ: Բանը նրանում է, որ պահպանողականություն քարոզելով, ՌԴ իշխանությունները շատ պարարտ հող են ստեղծում հենց կովկասցիների և այլ մահմեդականների համար` Ռուսաստանում հաստատվելու ու զորանալու, քանի որ իրական պահպանողականները հենց իրենք են: Միայն իրենք են: Ու խոսքը ոչ միայն ծնելիության մասին է: Բանը հասել էր նրան, որ Մոսկվայի արվարձաններում չեչեն երիտասարդները շրջում էին զբոսայգիներում ու այլոց հորդորում հրապարակային վայրերում ալկոհոլ չօգտագործել և կանանց ու երեխաների մոտ քֆուրով չխոսել:
Կադիրովի զայրույթն էլ շատ տրամաբանական է: Մարդն ասում է՝ ես էն ամենն եմ, ինչ դուք քարոզում եք` չեմ խմում, չեմ ծխում, զբաղվում եմ սպորտով, պաշտպանում եմ հայրենիքս, հարգում եմ ավագներին, ունեմ 12 երեխա մեկ կնոջից, մինչդեռ դուք բոլորդ պոռնիկի պես եք ապրում, բայց փոխարեն դուք ձեր վրա աշխատեք՝ սկսում եք իմ դեմ պայքարել: Բնականաբար՝ ամեն ինչ հոդվածով չի ավարտվել: Չեչնյայի ղեկավարը նաև լայնամասշտաբ զորավարժություն է սկսել իր երկրում: Ընդ որում՝ զորավարժությունների սցենարով, Չեչնյայի ներքին զորքերը վերահսկողություն են սահմանում Չեչնյայի 800 կմ երկարությամբ սահմանով մեկ և անցակետեր են դնում արտաքին վտանգների դեմն առնելու համար!! Հիշեցնեմ՝ Չեչնյայի հիմնական արտաքին հարևանը Ռուսաստանն է: Երբեմն ՌԴ ղեկավարը զորավարժություններ է անում, որպեսզի իր հակառակորդներին հասկացնի, որ պատրաստ է նաև ուժ կիրառել, նույն կերպ Կադիրովն է Մոսկվայում ոմանց բան հասկացնում... Շատ վտանգավոր մի բան:
Կոպիտ ասած` մարդն ասում է՝ հոպա՛ր, թե դու չես կարում երկիրդ ու ասածներիդ տեր կանգնես, ես կարամ՝առնվազն իմ երկի մասով...
Այս համատեքստում շատ բնական է, որ Հայաստանում բազմաթիվ ռուսական լրատվականներ օրեր շարունակ փորձում են տեղեկատվական մակերևույթի վրա պահել Միշուստինի` հայերեն խոսալու մասին մուտկեն: Վերջերս էլ սկսել են պնդել, որ Միշուստինն, իբր թե, մերժել է Փաշինյանի` առանձին հանդիպելու խնդրանքը: Այսինքն՝ Փաշինյանը, ով երկու օրը մեկ Պուտինի հետ է խոսում, խնդրել է Միշուստինին մի քանի րոպե խոսել, սա էլ մերժել է))) Մինչդեռ իրականում հենց Միշուստինն էր խնդրել, մերժվել էր, հետո առաջարկել էր գնալ իրար հետ ջազ լսել ու այդտեղ էլ էր մերժվել: Էս մարդու դեմքին թքել են, բայց որ հանկարծ տարբեր տրամաչափի կադիրովենք չիմանան, ստիպված «չէ-չէ, մեզ դեռ հարգում են» ոճի ապատեղեկատվություն են տարածում: Մինչդեռ իրականությունը դրանից չի փոխվում:
Իմիջիայլոց, մեր «ընդդիմադիրներն» էլ են նույն մարտավարությունը որդեգրել. արդեն իրանցից ոչինչ չեն ներկայացնում, բայց ինչքան ուժ ունեն, դա քողարկում են պաթոսի ու սպառնալիքների տակ, բայց հենց բանը հասնում է ոչ թե քարոզչական, այլ՝ իսկական «կադիրովի» հետ առնչվելուն, փախնում են իրենց համապատասխան ծակերով: Իսկ հաջորդ օրը լրագրիստները՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրնեին, պնդում են, որ շեֆը, որը արդեն վաղուց ատամ էլ չունի, հում-հում կերել է բոլորին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=216313557313878&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել