Բայց դուք հլա զգացեք, թե ինչ ա կատարվել: Ասենք սրանից մի քանի տարի առաջ Հայաստանում ու աշխարհում կգտնվե՞ր գեթ մեկ մարդ, որ կպատկերացներ, որ օրինակ՝ Մեդվեդևը գալիս ա Երևան, հետո Եվրազեսի իրա վիզավիների հետ որոշում ա վերադառնալուց համար տժժա մի քիչ ու գնում ջազզ-ակումբ, բայց հայկական կողմը ոչ միայն սիմետրիկ՝ վարչապետի մակարդակով չի միանում էդ տուսովկին, այլ սկի վարչապետի օգնականի քարտուղարուհու ռեֆերենտի դվայորդնի բաջանաղի մակարդակի մարդ չի ընկերակցում հյուրերին: Էլ չասեմ պատիվ տալու, հաշիվ փակելու մասին:
Չէիք պատկերացնի, չէ՞: Իսկ հիմա պատկերացնել էլ պետք չի, որովհետև հենց դա էլ կատարվել է Միշուստինի գլխավորությամբ օրերս երևան ժամանած ԵԱՏՄ դեսանտի հետ: Եկել են, նիստը արել են, հետո Միշուստինն ասել ա՝«բա չգնա՞նք Մալխասնոց», նիկոլենք էլ poker face են արել ու ասել են՝ «գնացեք»... ու հայկական կողմից ՈՐԵՎԷ պետպաշտոնյա, անգամ կրտսեր մասնագետի մակարդակի չի միացել ՌԴ երկրորդ մարդուն (էն մնացած «մանր-մունրներին» չասեմ): Սա Հայաստանի պատմության չէ, թերևս նորագույն համաշխարհային պատմության մեջ աննախադեպ դեմարշ է, որը, թվում է, թե հեռուն գնացող հետևանքներ կունենա, բայց...
... բայց, անկեղծ ասած, ես չեմ հավատում դրան, որովհետև անգամ գուբերնիստներն ու իրենց պրոքսիները լռում են այս մասին՝ փորձելով ծածկադմփոց անել խայտառակությունը ու լավագույն դեպքում «Հարապարակ»-ի միջոցով մի վերջին հուսահատ ճիգն են անում դրական էմոցիաների միլիգրամներ մզելու՝ 100500րդ անգամ ակնարկելով Միշուստինի հայկական արմատների և հայերեն իմանալու մասին: Դե իսկ եթե մի հրաշքով որոշեն նիկոլենց պատժել, թող ուղղակի հայ ժողովրդի ջեբը չգցեն սա էլ. за что боролись, на то и напоролись... դուք ամենաակտիվ մասնակցությունն եք ունեցել էս ամբարտավաններին բերելու, իրենց իշխանությունում պահելու, կապիտուլյացիայից հետո փրկելու, այնուհետև՝ վերալեգիտիմացնելու հարցում: Հայ ժողովուրդը լավագույն դեպքում մասսովկայի դեր ա կատարել кукловод-ների սցենարում, այնպես որ՝ դուք ու ձեր կրեատուրաները, մեղավորներ փնտրեք ձեր մոտ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1302476796894734&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել