Pastinfo.am-ը գրում է.

Մի քանի անգամ հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում հանդիպումներ ունենալ Ադրբեջանի հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատում։ Այս մասին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ԱԳ նախարարներն այդ ֆորմատում արդեն հանդիպումներ ունեցել են։

«Ակնկալում ենք, որ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կկազմակերպի այդպիսի հանդիպում։ Դեկտեմբերի 15-ի հանդիպումը նույնպես նորություն չէ, որովհետև ԵՄ նախագահ Շառլ Միշելը դեռևս ամռանը նման գաղափար էր առաջ քաշել։ Ասել էր, որ Արևելյան գործընկերության գագաթաժողովն է տեղի ունենալու և առաջարկել հանդիպում կազմակերպել իմ և Ադրբեջանի նախագահի միջև։ Այդ գաղափարն ընդունել եմ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է ավելի հաճախ լինեն, որ կարողանանք իրադրությունները կարգավորել, լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել