Այսօր ժամը 18.10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ ժամկետային զինծառայող, 2002թ. ծնված շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը... Ցավակցելով մարտիրոսված հայորդու հարազատներին ու մերձավորներին, ասեմ, որ 1994-ի մայիսյան հրադադարի հաստատումից մինչև 2020-ի օգոստոս, այս բովանդակության ցավալի հաղորդագրություններ ծառայության բերումով անձամբ հեղինակել եմ բազմիցս և ամեն անգամ ունեցել եմ անասելի ծանր ապրումներ... Բայց ունենալով նման ապրումներ, այդուհանդերձ, երբևէ չէի կարող պատկերացնել, որ այն ինչ կատարվում էր հրադադարի 26 տարիների ընթացքում Օմարից մինչև Արաքս ձգվող շփման գծում, օրերից մի օր հնարավոր էր տեղի ունենար արդեն Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մատույցներում... Գյուղ, որը մինչև 2020թ. սեպտեմբերը առաջնային գծից հեռու էր մի քանի հարյուր կիլոմետր...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1381491752266827&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել