Pastinfo.am-ը գրում է.
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք բնակավայրում տեսանելի են կրակոցները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը։
«Հեռվում տեսնում եմ կրակոցի լույսերը։ Զանգահարում եմ, պատասխանող չկա, լույս է ուղղակի երևում։ Տասը րոպե է՝ ինչ սկսել են, ինձ թվում է ԱԿ 74 փոքր հրաձգային զինատեսակից են կրակում»,- ասաց Խաչատրյանը, հավելելով, որ կրակոցները տեսանելի են Սոթքի հանքի մոտակա հատվածից։
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ին հաստատեցին, որ Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել և այս պահին էլ փոխհրաձգությունը շարունակվում է:
Նյութի աղբյուր՝ https://www.pastinfo.am/hy/news/2021/11/22/ggmcc7z28/1306921
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել