Loveyou.am-ը գրում է.
Ինչպես նորաձեւության մեջ, այնպես էլ ցանկացած այլ ոլորտում կան բաներ որոնք տարբեր ժամանակներում մնայուն են եւ համարվում են «հավիտենական դասականներ»:
LoveYou.am-ը ներկայացնում է այն իրերը, որոնք տարբեր ժամանակներում համարվել են եւ շարունակում են համարվել նորաձեւ:
Beret (գլխարկ)
Ֆրանսիական ոճի այս գլխարկները դեռեւս նորաձեւ են համարվել վաղ ժամանակներից: Այն կրել են եւ կրում են տարբեր տարիքի կանայք՝ փոքրիկ երեխաներց մինչեւ մեծահասակ կանայք:
Դասական տաբատ
Այս ոճի տաբատները հարմար է հագնել ինչպես աշխատանքային վայրում, այնպես էլ երեկոյան խնջույքներին: Դասական այս տաբատները միշտ էլ նորաձեւ են եղել տարբեր վայրերում եւ տարբեր ժամանակներում:
Մարգարիտները
Աքսեսուարներ մեջ մարգարտե շղթաները իրենց էլեգանտությամբ չեն զիչել ոչ մի այլ զարդի: Այն կանացի է եւ նուրբ՝ ընդկծելով կանանց անհատականությունը:
Փոքրիկ սեւ զգեստը
Կոկո Շանելը թողարկեց մի զգեստ, որը տարբեր ժամանակներում հաարվեց նորաձեւ: Եվ յուրաքանչյուր կնոջ զգեստապահարանում պետք է լինի նմանատիմ զգեստ, որը հարմար է հագնել տարբեր վայրերում:
Կաշվե բաճկոն
Յուրաքանչյուր աղջկա զգեստապահարանում մենք կարող ենք տեսնել կաշվե բաճկոններ: Այն ոչ միայն երիտասարդներ են կրում, այլեւ մեծահասակ կանայք:
Մարմնագույն բարձրակրունկ կոշիկները.
Այս կոշիկները իրենց մրցակիցը չունեն: Այն տեսողականորեն երկարացնում են ոտքերը եւ ցանկացած զգեստի հետ այն կարելի է համադրել:
Դասական կիսաշրջազգեստ
Ինչպես դասական տաբատը, այնպես էլ կիսաշրջազգեստը հարմար է հագնել եւ գործնականում, եւ երեկոյան հանդիպումներին: