ArmDaily.am-ը գրում է.
«Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանն ArmDaily.am-ի ասաց, որ կապի մեջ է իրենց ջոկատի տղաների հետ:
«Ես կապի մեջ եմ մեր տղաների հետ, որոնք գտնվում են X վայրում: Կուտակում է երևում, անգամ վարձկանների կուտակում: Տեղեկություն ունեմ, ինչպես ընդունված է ասել՝ օդից կախված լուրերով, նոյեմբերի 22-ից 24-ն ընկած հատվածում հնարավոր է հարձակում տարբեր ուղղություններով, որովհետև շատ մեծ կուտակումներ են: Բայց մեր իշխանությունները կեղծ խաղաղության դարաշրջան անվան տակ, թմրեցնում են մեր ժողովրդին, հանգստացնում են, մարդկանց խաբելով՝ թմրեցրեցին, թմրեցրեցին ու ոչ մի բանի չպատրաստվեցինք՝ լավ իմանալով, որ թուրքը երբեք չի կանգ առնի: Նրանց նպատակը ոչ թե մի կտոր հողն է, այլ հային բնաջնջելը: Իսկ մեր այս անմեղսունակ դեմքով իշխանիկները, որոնք որ իրենք իրենց անգամ չեն հավատում, ժողովրդին թմրեցրեցին: Ես կոչ եմ անում բոլոր հայրենասեր տղաներին, բոլոր հայրենասեր աղջիկներին, բոլոր Հայաստանում գտնվող տարբեր ազգերին, որոնք մեզ հետ պատերազմում էին թշնամու դեմ, որ զգոն լինել այս մի քանի օրը»,-ասաց Գասպարյանը:
Նա նշեց, որ ցանկացած պաի հնարավոր է պատերազմ սկսվի, որովհետև այդ ամպը մեր գլխի վերևում է կախված: Նա նշեց, որ թուրքերի նպատակը Սյունիքը Հայաստանից առանձնացնելն է:
«Նրանց նպատակը Սյունիքը առանձնացնելն է՝ խոսքը գնում է ընդամենը 22 կլոմետրի մասին, դա ճեղքելը, եթե Հայաստանը բաժանեցին երկու մասի՝ կամաց-կամաց տարբեր մասերից կարող են վերացնել, ոնց որ այս անմեղսունակները եկան ու Հայաստանը բաժանեցին մի քանի մասի: Նույնը անում են թուրքերը՝ սկզբից կբացեն, կկիսեն, կճեղքեն Հայաստանն ու կամաց-կամաց կհասնեն իրենց հարյուրամյակներով երազած, բաղձալի երազանքին»,-ասաց Սերոբ Գասպարյանը:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում տեղակայված ռուսական զինված ուժերին, Գասպարյանը նշեց, որ երբ մենք ինքներս մեզ չենք ուզում պահել ու մեղադրում ենք տարբեր ազգերի, երբ ոչ մոբիլիզացիա ենք հայտարարում, ոչ ռազմական դրություն մտցնում այն պարագայում, երբ թուրքը մեծ կուտակումներ է անում՝ ոչ ոքից ոչինչ ոչ պահանջել, ոչ էլ մեղադրել կարող ենք:
«Թուրքերը մեծ կուտակումներ են անում մարդկային ռեսուրսներով, տեխնիկայով, ամեն ինչով՝ մերոնք խաղաղության դարաշրջան են քարոզում: Եթե դու ինքդ քեզ չես պաշտպանում, ինչի ուրիշը պիտի պաշտպանի քեզ: Եթե մարդիկ այսօր յոթ երգ գիտեն՝ յոթ երգն էլ ռուսին հայհոյելու մասին է, երբ փողոց են դուրս գալիս կեղծ ազգասիրության տակ ռուսին թշնամացնում են մեր դեմ: Ինչի՞ համար պիտի պահի, եթե մենք ինքներս չնք ուզում մեզ պահենք»-ասաց Սերոբ Գասպարյանը: