Պալմա կղզու վրա գտնվող օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ժայթքած հրաբխի արձակած մոխրի կուտակումների հետևանքով: 

Հրաբխի ժայթքումը սկսվել է սեպտեմբերի 19-ից: Լավայի հոսքերը ոչնչացրել են ավելի քան 2500 շինություն: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կղզուց տարհանվել էր շուրջ 7 հազար մարդ:

Վերջին շրջանում Պալմա կղզու վրա սեյսմիկ ակտիվություն է նկատվոմ: Մասնավորապես, գրանցվել են 5.1 մագնիտուդը չգերազանցող հարյուրավոր երկրաշարժեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել