Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 870 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 333 583-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 7253 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Նոյեմբերի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1404 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 43 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8657-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 2161 է, ընդհանուր առողջացածներինը՝ 304 017, փաստացի բուժվողներինը՝ 20 909: Մեկ օրում արվել է 8790 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 299 020 թեստավորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել