Քայլիստ մահաբերերի իշխանության սպասարկուները շատ են սիրում տարբեր ընդդիմադիրների մեղադրել կեղծ լուրեր տարածելու մեջ և հիմնականում դա անում են թիրախավորված և ամենալպիրշ ձևով... Քայլիստներին սպասարկող անբարոյականի ծնունդները նաև չեն վարանում մարդկանց վերագրել բաներ, որոնց մասին նրանք չգիտեն և չեն էլ գրել կամ արել...
Բայց դրանք քայլիստների առաջնորդի և մյուսների պրիմիտիվ ստախոսությունները, կեղծիքները, մանիպուլյացիաները, ապատեղեկատվությունները չեն տեսնում...
Օրինակ, վերը նշված անբարոյականի ծնունդները բացարձակ չեն անդրադառնում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ բարձրաձայնած մեր զոհերի թվին, որոնք տարբեր են...
Եթե ՀՀ ՊՆ-ն առաջին օրը հայտարրաում էր, որ մենք ունենք 1 զոհ, իսկ այսօր արդեն՝ 6, ապա քայլիստ երեսփոխան DJ Էդիկը առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ մեր զոհերի թիվը 15 է... Պարզ է, որ սրանցից մեկը ստում է... Ո՞վ է կեղծ տեղեկություններ տարածողը՝ ՊՆ-ն, թե՞ վերը նշված Էդիկը... Ո՞վ է ներողություն խնդրելու կեղծ տեղեկություններ տարածելու համար...
Նիկոլին սպասարկող տականքի ծնունդները ինչու՞ չեն հարձակվում իրենց իրական "մուտիլովշիկների" վրա...
Հ.Գ. Համոզված եմ, երկուսն էլ ստում են...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել