Shamshyan.com-ը գրում է.
Ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցարզույցում Ադրբեջանի «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների վերլուծական կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին հայտարարել է, որ Ադրբեջանի վերնախավից իրեն սպառնացել են հաշվեհարդար տեսնել իր և իր ընտանիքի անդամների հետ, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարած այցից հետո ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության թեմայով գրված իր վերլուծական հոդվածները մեծապես անհանգստացրել են Ռուսաստանի ռազմական շրջանակներին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Սումերինլին նշել է, որ օգոստոսի 13-ին, երբ հրապարակվեց իր հոդվածը, իր հետ հեռախոսով կապվել են ինչ-որ անձինք և Ադրբեջանի բարձրադիր իշխանության անունից հայտնել, որ իրենց են զանգել ՌԴ ռազմական շրջանակներից և իրենց բողոքը հայտնել Սումերինլիի հոդվածի առնչությամբ: Նշենք, որ օգոստոսի 13-ին իր հոդվածում Սումերինլին, հղում անելով սեփական ռազմական աղյուրներին, գրել էր, որ Պուտինը Բաքու է այցելել երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն ընդլայնելու նպատակով, ինչը հակասում է ՆԱՏՕ-ի չափանիշներով Ադրբեջանի Զինված ուժերի զարգացմանը և, հետևաբար, ռազմական տեսանկյունից Ադրբեջանը կհայտնվի Ռուսաստանի ազդեցության տակ: Դրանից հետևում է, որ Ադրբեջանի ազգային անվտանգության առջև 3 խնդիր կհայտնվի. ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցության ընդլայնումը բացասականորեն կանդրադառնա Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա, թուրք-ադրբեջանական ռազմատեխնիկական կապերի ամրության վրա, և երրորդ՝ կտուժի Իսրայելի և Ադրբեջանի միջև զենք-զինամթերքի առքուվաճառքի մասին պայմանագրի իրագործման գործընթացը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



