Էսօր առանձնակի «սքանչանք» ապրեցի՝ լսելով Aram Vardevanyanի փառահեղ մտքերը՝ կապված գերիների ու գերիների մասին Նիկոլի այսօրվա հայտարարության մասին։ Մոտավորապես էսպիսի մի միտք էր ասում. ինչպե՜ս կարելի է նման բաներ ասել մեր գերի ընկածների մասին, չէ՞ որ նրանք սահման են պահել։
Ես կարծել եմ, կարծում եմ ու կարծելու եմ, որ պոպուլիզմը մունդառ բան է ու Նիկոլը էկավ հենց էդ մունդառ բանը իրա գլխավոր հենարաններից մեկը դարձնելով, բայց պոպուլիզմ էլ կա, պոպուլիզմ էլ կա։
Հարգելի Արամ, իսկ ինչո՞ւ ես պետք է տենց անվերապահորեն եղբայրավարի ու պատկառանքով վերաբերվեմ ամեն գերի ընկածին։ Կան հանգամանքներ, որոնց դեպքում գերության մեջ ընկնելը դատապարտելի չէ։ Գերի ընկնելն առհասարակ որևէ պարագայում գովելի չէ, բայց կան դեպքեր, երբ դատապարտելի չէ։
Դիցուք՝ մարդը հերոսաբար մարտը վարել է, խնդիրը կատարել է ու պայթյունից գիտակցությունը կորցրել է, իսկ գիտակցության գալով՝ տեսել է, որ գերության մեջ է։ Ես նման մարդուն որևէ բանով չեմ կարող դատապարտել, ինքը կարող է լինել իմ եղբայրը ու շուտափույթ վերադարձ իրեն, անամպ երկինք ու խաղաղ կյանք ապագայում։
Դիտարկենք մեկ այլ օրինակ. երկու հարևան դիրքեր են, որոնցից մեկի անձնակազմը անձնուրաց կռիվ է տալիս, մյուսինը՝ առանց պատշաճ դիմադրության, թողնում է դիրքը ու փախչում, կամ էլ՝ գերի հանձնվում և արդյունքում առաջին դիրքի անձնակազմը զոհվում է, որովհետև չի կարողանում հա՛մ ճակատը պահի, հա՛մ թևերը։ Ի դեպ, սա հիպոթետիկ օրինակ չէ, պատերազմի ժամանակ նման դեպքերը բազմաթիվ են եղել։ Հիմա էս համատեքստում գերի ընկածները մեր հերոսական եղբայրնե՞րն են։ Բա էդ դեպքում հերոսաբար զոհվողներն ովքե՞ր են՝ անմիտ ռոմանտիկնե՞ր, անուղեղնե՞ր, ռազմահայրենասեր շիզոֆրենիկնե՞ր...
Արամ ջան, ո՞նց են էլի սենց կամայական ընդհանրացումներ ծնվում ձեր մոտ։ Ես առավել քան վստահ եմ, որ Ավստրալիա չհայտնագործեցի էս իմ պայմանական օրինակներով ու որևէ նոր բան չասեցի, որ դու չգիտեիր։ Բա ինչո՞ւ եք էժան պոպուլիզմի էս մակարդակին իջնում։ Ինչ ա, թե Նիկոլը հակառակ պնդո՞ւմ է արել...
Էս տրամաբանությամբ, վաղը Վարդևանյանը կարող է դիմել կոչով զինծառայողների և օրինակ՝ վստահեցնել, որ պետք չէ հավատալ ստահակ Նիկոլին ու դուխով կարող են գերի հանձնվել, երբ ուզենան։ Դե մեկ ա իրենք մեր հերոսական եղբայրներն են, որոնք սահմանն են պահում... մինչև իրենց գալիս ու էդ սահմանի վրայից գերի են վերցնում։
Հ.Գ. Հետագայի համար Նիկոլին հակադրվելու համար ավելի էկզոտիկ սցենարներ կարող եմ առաջարկել։ Օրինակ՝ կարելի է հայտարարել, որ քանի որ նիկոլը շնչում է թթվածնով հարուստ օդ ու արտաշնչում ածխաթթու գազով հարստացած օդ, պետք է միջոցներ ձեռնարկել, որ ճիշտ, պայքարող, դիմադրող տեսակը քաղաքացու սկսի շնչել ածխաթթուով հարուստ օդ և արտաշնչի թթվածնոր հարուստ օդ։ Խի՞ չէ որ։ Զատո Նիկոլին հակառակ կլինի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1297995324009548&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել