Tert.am-ը գրում է․
Մոսկվան պետք է դիվանագիտական ճնշում գործադրի Ադրբեջանի վրա և ուժ կիրառի հակամարտության սրման դեպքում, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Ինչպես հիշեցնում է lazarevsky.club կայքը, ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ հանրապետությունը գրավոր դիմում է պատրաստում Ռուսաստանին՝ 1997 թվականի երկկողմ համաձայնագրի շրջանակներում իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու խնդրանքով՝ Ադրբեջանի հետ սահմանին նոր բախումների ֆոնին։
«Մոսկվան պետք է առավելագույն դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրի կողմերի, առաջին հերթին Ադրբեջանի վրա, որի նախաձեռնությունն այս դեպքում ակնհայտ է։ Եթե խոսքը վերաբերի մեր խաղաղապահների զբաղեցրած դիրքերի, խաղաղապահների վրա հարձակվելու մասին, նրանք անկասկած զենք կկիրառեն։ Իմ կարծիքով, սա սադրանք է, և մենք պետք է արձագանքենք։ Ես զինվորական չեմ, բայց ռազմական միջամտության հիմքեր այս պահին չկան, սա սահմանամերձ գոտի է։ Եթե այս ամենը զարգանա, ապա պետք է նախազգուշացվի ուժի կիրառման հնարավորության մասին՝ հաշվի առնելով, որ Հայաստանը մեր դաշնակիցն է»,- ասել է Զատուլինը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



