Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

41. Ճապոնիայում չկան աղբի տարաներ, քանի որ ամբողջ աղբը վերամշակվում է: Աղբը բաժանվում է չորս տեսակի` ապակի, վառելու ենթակա, վերամշակվող և չվերամշակվող իրեր: Թափոնների ամեն տեսակ հատուկ նշված օրերի են տանում, և դրանք թափել կարելի է միայն խիստ սահմանված օրերի: Գործընթացի խախտման համար մեծ տուգանք է նախատեսվում` 100.000 յեն (մոտավորապես 1000 դոլար):

42. Փողոցներում չկան նաև աղբամաններ, կան միայն հատուկ տուփեր շշերի հավաքման համար: Դա վկայում է փողոցների չափազանց մաքուր լինելու մասին:


43. Ճապոնիայում շատ ցածր են թոշակները: Մաքսիմալ սոցիալական վճարը կազմում է 30 000 յեն: Եվ դա մոտ 300 դոլար է: Պարտադիր թոշակային ապահովագրություն նույնպես չկա: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր ճապոնացի ինքը պետք է հոգ տանի իր ծերության մասին:  



44. Գոդզիլան (ճապոներեն Գոդզիրա) պատահական անվանում չէ: Այն «Գորիլլա» և «Կուդզիրա» (կետ) բառերի միախառնումն է: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչպես են նրանք խաչասերվել, որ սողուն է ստացվել: 

45. Ճապոնիայում շատ թանկ է նաև տրանսպորտը: Ամենամատչելի մետրոյի տոմսն արժե 140 յեն (600 դրամ):


46. Ճապոնիայում ռեստորանում առաջինը սպասարկում են տղամարդկանց, նրանք են առաջինը իրենց ուզածը պատվիրում և նրանց առաջինն են մատուցում խմիչքը: Խանութներում միշտ առաջինը ողջունում են տղամարդկանց:  

47. Ճապոնացիները մեծ ավտոմեքենաներ են վարում: Քաղաքային մեքենաներ անհնար է տեսնել նույնիսկ ծանրաբեռնված Տոկիոյում, բայց բազմաթիվ Jeep-եր կան:



48. Ճապոնիայում Դուք չեք տեսնի ոչ մի զուգարան առանց տաքացման համակարգի և բազմաթիվ կոճակների:

49. Ճապոնիայում բոլորը գիտեն, թե Hello Kitty-ն ստեղծվել է Անգլիայում:

50. Ճապոնիայում առհասարակ ընդունված չեն թեյավճարները: Համարվում է, որ եթե հաճախորդը վճարում է ծառայության համար նշված գինը, նա վաճառողի հետ հավասարը հավասարի վրա է մնում: Եթե հաճախորդը ցանկանում է թողնել լրացուցիչ գումար, նա դրանով արժեզրկում է մատուցվող ծառայությունը՝ հավասարեցնելով համարժեք փոխանակումը ողորմության: 



52. Ճապոնիան աշխարհի ամենալավ երկիրն է:

53. Ճապոնական MTV-ով ընթանում է հայտնի «Usavich» սերիալը՝ մուլտֆիլմ երկու նապաստակների՝ Պուտինի և Կիրիենկոյի մասին, ովքեր փորձում են ողջ մնալ ոստիկանական պետությունում:  

54. Ճապոնիայում սեքսուալ համաձայնության տարիքը 13-ն է:

55. Ճապոնիան Անգլիայից երեք անգամ ավելի մեծ է: Ճապոնիայի տարածքը 374 744 կմ² է, իսկ Անգլիայինը՝ 130 410 կմ²:

56. Ճապոնիան հաճախ օրինակ են բերում` որպես խիտ բնակեցված երկիր: Իրականում, բնակչության խտությունը կազմում է 360 մարդ ք.կմ: Դա ավելի քիչ է, քան Անգլիայի բնակչության խտությունը:

57. Ճապոներենում «սխալ» և «առանձնացող» բառերը արտահայտվում են մեկ բառով՝ 違う (չիգաու):
 
58. Ճապոնիայում հեշտությամբ յուրացվել են որոշ բաներ, որոնք 20 տարի առաջ բոլորովին անհավանական էին թվում, իսկ հիմա արդեն հնացած են համարվում` տաքսու ավտոմատ դռներ, սարքեր, որտեղ կարելի է գտնել մրգեր, հյութեր և մի շարք այլ բաներ, ֆանտաստիկ տեսակի գնացքներ և յուրօրինակ նորաձևություն:

59. Ճապոնական 御来光 (գորայկո) բառը նկարագրում է Ֆուջի լեռից նկատվող արևածագը: 



60. Հիտլերը հիանում էր ճապոնական ազգի համախմբվածությամբ և անվանել էր նրանց «պատվավոր արիացիներ»:

61. Ճապոնական հեռախոսներում ներդրված է ազգին արտակարգ իրավիճակի մասին տեղեկացնելու հնարավորություն: Երբ ինչ-որ արտակարգ իրավիճակ է տեղի ուենում, բոլոր հեռախոսներում միանում է բարձր ձայնային ազդանշանը, նույնիսկ եթե հեռախոսի ձայնը անջատված է, և հաղորդագրություն է հայտնվում, որը տեղեկացնում է, թե հենց նոր ինչ է տեղի ունեցել:



62. Ճապոնիայում չեն պատահում կողոպուտի դեպքեր: Ճապոնացիները երբեք չեն կողոպտի դատարկ տները:

63. Ճապոնացիները գրեթե երբեք չեն խոսում անգլերեն, բայց չափազանց շատ են օգտագործում անգլիական արտահայտություններ: Ի դեպ, ճապոներեն արտասանությունն այնքան է փոխում բառը, որ դժվար թե հասկանաս, թե ինչի մասին է խոսքը գնում: 

64. Քչերը գիտեն, որ «վատա», «մինտայ» և «իբասի» բառերը փոխառնված են ճապոներենից: Իսկ «ցունամի» և «թայֆուն» բառերի մասին գիտեն բոլորը: 


65. Ճապոներենում կան փոխառություններ ռուսերենից: Օրինակ` イクラ «իկուրա»՝ խավիար և ノルマ «նորմա»՝ նորմա բառերը: Նաև կա մի ծիծաղելի արտահայտություն՝ ヴ・ナロード «վու նարոդո»՝ ժողովրդի մեջ:

66. Ճապոնիայում գործում է մահապատիժը: Անցյալ տարի մահապատժի են ենթարկվել 8 հոգի:

67. Ճապոնիայում սպանությունների և բռնի հարձակումների ամենացածր մակարդակն է: Այստեղ կյանքի միջին տևողությունը ամենաբարձրն է աշխարհում:

68.Տոկիոյում է գտնվում աշխարհի ամենամեծ գեյ շրջանը՝ Շինջուկու-Նի-Չյոմեն: Այնտեղ գեյ-բարերի ամենամեծ խտությունն է գրանցվել:  



69. Ճապոնական և չինական նշանագրերը նույնն են: Կան շրջանային տարբերություններ: Չինական նշանագրերը ավելի շատ են և ավելի պարզեցված են, բայց եթե ճապոներեն գիտես, ապա կհասկանաս կախված ցուցանակների ընդհանուր իմաստը:



70. Ստորագրության փոխարեն Ճապոնիայում դնում են հատուկ անվանային կնիք՝ հանկո: Այդպիսի կնիք ունեն բոլոր ճապոնացիները և օգտագործում են այն օրական բազմաթիվ անգամներ: Այն կարելի է գնել յուրաքանչյուր խանութում:

71. Ճապոնիան աշխարհի միակ երկիրն է, որտեղ գնացքը կարող է ուշանալ առավելագույնս մեկ րոպե:

72. Ճապոնիայում անքաղաքավարի է համարվում բացել նվերը այն հանձնողի առջև: Նվերի համար շնորհակալություն են հայտնում, ապա մի կողմ դնում:


73. Ճապոնացիները համարում են, որ մարդ պետք է կարողանա թաքցնել իր տառապանքը ժպիտի տակ: Նույնիսկ ասացվածք կա` 顔で笑って心で泣く «Կաո դե վարատտե կոկորո դե նակու՝ ժպտա, քանի դեռ տառապում ես ներսից:



74. Ճապոնացիները շատ հետաքրքրասեր ազգ են: Եթե նրանք ինչ-որ բան են անում, ապա ձգտում են բացարձակ ճշմարտացիության: Օրինակ` իտալական ջելլատերիայում պաղպաղակի անվանումը գրված է իտալերեն, իսպանական ռեստորանում ճաշացանկն իսպաներեն է: Բայց անգլերենով ոչ մի բան չեք հանդիպի: Մեկ-մեկ այնպիսի տպավորություն է, որ այն ճապոնացիների համար «հերթական եվրոպական լեզուն է»:


75. Ճապոնիայում շատ խիստ կերպով պահպանվում են սեփականատիրության օրենքները, այդ պատճառով այնտեղ կան բազմաթիվ ընկերություններ հազարամյա պատմությամբ: Օրինակ` Հոշի Րյոկան հյուրանոցն անդադար աշխատում է 718թ.-ից: Այն կառավարում է նույն ընտանիքն արդեն 46 սերունդ շարունակ:


76. Տանուկի - յուրօրինակ ճապոնական կենդանի-հրեշներ են, որոնք երջանկություն և բարեկացություն են բերում: Նրանց ձվերն հաջողության ավանդական նշան են: 



77. Ճապոնիայի 2/3-ը պատված է անտառներով: Ճապոնիայում արգելված է սեփական անտառի կոմերցիոն անտառահատումը, սակայն այն իրացնում է փայտի 40%-ը, որը ստացվում է տրոպիկական անտառահատումներից: 

78. 10 տարի շարունակ՝ 1992-ից մինչև 2002թ.-ը, Ճապոնիան օգնության աշխարհի ամենամեծ դոնորն էր:

79. Երբ տոմսավաճառը մտնում է արագընթաց գնացքի հերթական վագոնը, նա անպայման հանում է իր գլխարկը, խոնարհվում և միայն դրանից հետո սկսում ստուգել տոմսերը:

80. Ճապոնիան շատ ունիկալ պետություն է: Մի կողմից այն բացարձակ արևմտյան կառավարչական պետություն է, մյուս կողմից` օրիգինալ մշակույթ ունի, որն ոչ միայն ավանդույթներով է սնվում, այլև մշտապես զարգանում է:   

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել