1. Ճապոնիայում Սուրբ Վալենտինի տոնի կապակցությամբ նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում և նվերներ են տալիս աղջիկները: Այդ ավադույթն այսօր կարևոր հասարական գործառույթ է իրականացնում: Սա թույլ է տալիս աղջիկներին ասել «այո»` չսպասելով, թե երբ ճապոնացի տղան համարձակություն կհավաքի` իրեն մոտենալու համար:


2. Ճապոնիայում միսն ու ծովամթերքը շատ էժան են, բայց մրգերը չափազանց թանկ են: Մեկ խնձորը երկու դոլար արժե, մեկ կապ բանանը` հինգ դոլար: Ամենաթանկ միրգը սեխն է (10 դոլար):  

3. Ճապոնիայում պոռնոգրաֆիան վաճառվում է բացառապես ամենուրեք: Յուրաքանչյուր կոմբինիում (մթերային խանութ), թերթերի կրպակում հենտայի համար հատուկ բաժին է հատկացված: Գրքի խանութներում հենտայը կազմում է տեսականու մեկ երրորդը, իսկ գրքի մեծ խանութներում դրա համար 2-3 հարկ է հատկացվում:

4. Հենտայը թույլ է տրվում վաճառել անչափահասներին:

 

5. Հենտայի ամենահայտնի ենթաժանրերն են բռնությունը և սեքսն անչափահասների հետ:

6. Մարդիկ հանգիստ հենտայի են կարդու մետրոյում ՝ նախօրոք կազմելով այն:

7. Ճապոնական մետրոյում և JR-ում կան հատուկ վագոններ միայն կանանց համար: Դրանք ավելացնում են առավոտյան ժամերին, որպեսզի թեժ ժամերին ոչ ոք իրեն բռնություն թույլ չտա կանանց նկատմամբ: Ճապոնացիները վուայերիստներ են և մարդկանցով լցված վագոններում աղջիկներին ձեռք տալը ազգային սպորտի մի ինչ-որ ձև է:

8. Ընդ որում, Ճապոնիայում բռնաբարությունների ամենացածր մակարդակն է ամբողջ աշխարհում:

9. Ճապոնական նշանագրերի մեծամասնությունը բաղկացած է 2-4 վանկերից, բայց կան զարմանալի բացառություններ: Օրինակ` 砉 նշանագիրը կարդացվում է որպես «հանետոկավատոգահանարերուոտո», դա 13 վանկ է: Սա բնութագրում է այն ձայնը, երբ մարմինը անջատվում է ոսկորից:

10. Պատվի հարցը Ճապոնիայում շատ կարևոր դեր է խաղում, նույնիսկ քաղաքակությունում: Վերջին վարչապետը՝ Յուկիո Հատոյաման, հրաժարական տվեց այն բանից հետո, երբ չկարողացավ կատարել նախընտրական խոստումը: Երկու նախորդ վարչապետները նույն կերպ էին վարվել:

11. Ճապոնիան փոքր երկիր է, բայց այստեղ կան շատ մեծ բաներ: Այստեղ է գտնվում աշխարհի ամենաթանկարժեք զվարճանքների պարկը՝ «Disney Sea»-ն: Աշխարհի ամենազարգացած մետրոպոլիտենը գտնվում է Տոկիոյում:

12. Ճապոնիայում թույլ է տրվում ձնեմարդ պատրաստել միայն երկու ձնագնդերից: Եվ այստեղ էլ ճապոնացիներն առանձնացան:

13. Սանդերս հրամանատարը Նոր տարվա գլխավոր խորհրդանիշերից մեկն է Ճապոնիայում, ինչպես օրինակ Coca-Cola-ն ԱՄՆ-ում: Նոր տարվա նախօրեին ճապոնացիները սիրում են ընտանիքով գնալ KFC և ուտել մեծ քանակությամբ հավի թևիկներ:    

14. Ճապոնիայում մինչև հիմա ամուսնությունների 30%-ը տեղի է ունենում ծնողների խնամախոսությունների արդյունքում: 



15. Ճապոնիայի բոլոր հյուսիային քաղաքներում, որտեղ ձմռանը ձյուն է գալիս, մայթերը և փողոցները տաքացվում են: Սառույց չի առաջանում և հարկ չի լինում ձյունը մաքրել: Շատ հարմար է:

16. Ընդ որում Ճապոնիայում չկա կենտրոնական ջեռուցում: Յուրաքանչյուրը տաքացնում է իր բնակարանը ոնց կարող է: 

17. Ճապոներենում գոյություն ունի 過労死 (կարոշի) բառը, որը նշանակում է «մահ մտահոգվածությունից»: Տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ են մահանում այդ ախտորոշմամբ:

18. Ճապոնիայում գործում է ծխախոտի ամենալիբերալ կանոններից մեկը: Ծխել կարելի է ամենուրեք` բացի երկաթգծերի հարթակներից և օդանավակայաններից:



19. Ճապոնիան աշխարհի վերջին երկրին է, որը ֆորմալ կերպով պահպանել է կայսրության կարգավիճակը:

20. Ճապոնական կայսերական տոհմը երբեք չի ընդհատվել: Ներկայումս իշխող կայսր Ակիխիտոն կայսր Ջիմմուի ուղիղ ժառանգն է: Ջիմմու կայսրը հիմնադրել է Ճապոնիան մ.թ.ա. 711թ.-ին:



21. Այս տարի Ճապոնիան դառնում է 2671 տարեկան:

22. Ճապոնացիները մշտապես խոսում են ուտելիքի մասին կամ քննարկում են, թե ում որ ուտեսն է դուր եկել: Ճաշել առանց մի քանի անգամ «oishii» (համեղ է) ասելու շատ անքաղաքավարի է:

23. Ընդհանրապես, ճապոնացիները սիրում են կրկնվել: Եթե դա անում են աղջիկները, դա շատ հաճելի է համարվում:

24. Ճապոնացիները միանգամից օգտագործում են երեք տեսակի գրություն` Հիրագանա (վանկային համակարգ ճապոներեն բառերը գրելու համար), Կատականա (վանկային համակարգ փոխառնված բառերը գրելու համար) և Կանջի (նշանագրերով գրություն):

25. Ճապոնիայում չկան օտարերկրյա բանվորներ: Դրան հասել են հասարակ օրենքի միջոցով. այն վարձատրությունը, որի հիման վրա կարելի է վերցնել օտարերկրյա բանվորին, գերազանցում է միջին աշխատավարձը: Այդպիսով, բարձր որակավորում ունեցող մասնագետների համար երկրի դռները շարունակում են բաց մնալ, իսկ ոչ բարձր որակավորում ունեցող օտարերկրյա աշխատողներն ամբողջովին տանում են տեղի բնակիչների աշխատավարձը:

26. Երկաթգծերի ավելի քան կեսը մասնավոր սեփականություն է հանդիսանում: Ոչ պետական տեղափոխողները պատասխանատու են երկրի մոտ 68% երկաթգծային հաղորդակցությունների համար:

27. Հիրոհիտոն երբեք չի հեռացվել իշխանությունից, պատերազմից հետո նա գլխավորել էր ռեֆորմացիան և կառավարել մինչև 1989թ.-ը: Հիրոհիտոյի ծննդյան օրը ազգային տոն է, և այն նշում են ապրիլի 29-ին:

28. Ֆուջի լեռը գտնվում է սեփական հողերի վրա: Հոնգյու Սենգեն եկեղեցում պահվում է 1609թ.-ի նվիրատվության արձանագրությունը, որով Սյոգունը հանձնում էր լեռը եկեղեցու տնօրինությանը:  1974թ.-ին փաստաթղթի վավերականությունը հաստատեց նաև Ճապոնիայի վերին դատարանը, և նրանց ոչինչ չէր մնում, քան հանձնել լեռը եկեղեցուն, քանի որ Ճապոնիայում սեփականության իրավունքն անխախտ է: 



29.  Ճապոներենը բաղկացած է քաղաքավարության մի քանի աստիճաններից` խոսակցական, հարգալից, քաղաքավարի և շատ քաղաքավարի: Կանայք հիմնակում միշտ խոսում են լեզվի հարգալից ձևով, իսկ տղամարդիկ` խոսակցականով:  

30. Տղամարդկանց յոթ տոկոսը հիկիկոմորի են: Պատկերացնո՞ւմ եք, յոթ տոկոսը:

31. Ճապոներենում ամիսները անուն չունեն, դրա փոխարեն դրանք համարակալված են: Օրինակ` սեպտեմբերը 九月 (կուգացու) է, որը նշանակում է 9-րդ ամիս:  


32. Նախքան Ճապոնիան բացվեց արևմուտքի համար, միակ բառը ռոմանտիկ զգացումներն արտահայտելու համար 恋 (կոի) բառն էր, որը նշանակում է «անզուսպ ձգտում ինչ-որ անհասանելի բանի»:

33. Ճապոնիան մոնոէթնիկ երկիր է, ամբողջ բնակչության 98.4%-ը ճապոնացիներ են:


34. Ճապոնիայում բանտարկյալներն իրավունք չունեն քվեարկելու ընտրությունների ժամանակ:

35. Ճապոնիայում ուտում են դելֆիններին: Նրանցից ապուր են պատրաստում, կուսիյակի են պատրաստում (ճապոնական խորոված), նույնիկ ուտում են հում վիճակում: Դելֆինի միսը շատ համեղ է, և համը բացարձակապես նման չէ ձկան մսի համին:  


36. Ճապոներենում գրեթե չկան ավելորդ դերանուններ, իսկ այն բառերը, որոնք երբեմն օգտագործվում են որպես դերանուն, ունեն երկու իմաստ: Օրինակ` հայերենում «ես» դերանունը միայն մեկ իմաստ ունի, իսկ ճապոներունում 私 (վատաշի, ես) նշանակում է «անձնական, սեփական», 貴方 (անատա, դուք) — «իմ պարոն»: «Անատա»-ն հիմնկանում օգտագործում են առաջին հանդիպման ժամանակ, ապա կարելի է զրուցակցին դիմել կամ անունով, կամ պաշտոնով:


37. Տոկիոն ամենաանվտանգ մեգապոլիսն է ամբողջ աշխարհում: Այնտեղ այնքան անվտանգ է, որ վեցամյա երեխաներն ինքնուրույն են օգտվում հասարական տրանսպորտից: Այդ փաստն իրոք ապշեցուցիչ է:

38. Արտաքին աշխարհը ճապոնացիները շատ վտանգավոր են համարում և վախենում են ճանապարհորդել: Ամենավտանգավոր երկիրը նրանք համարում են ԱՄՆ-ն:



39. Ճապոնական սահմանադրության 9-րդ հոդվածը արգելում է երկրին բանակ ունենալ և մասնակցել պատերազմների:

40. Ուսումնական տարին սկսվում է ապրիլի մեկին և բաժանված է երեք կիսամյակի: Դպրոցականները սովորում են ապրիլի մեկից մինչև հուլիս, ապա սեպտեմբերից դեկտեմբեր և հունվարից մինչև մարտ:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել