Թշնամին ահա այս հատվածում է լայնածավալ հարձակում սկսել։ Սա մեր պետության ամենանեղ կետն է։ Ադրբեջանին ձգտում է ճեղքել մեր պաշտպանությունը և հասնել միջպետական ճանապարհին, ապա միանալ Նախիջևանին։ Սա այն է, ինչի մասին բազմիցս զգուշացրել է Իլհամ Ալիևը։
ՀՀ կառավարությունը խոստովանում է, որ հայկական կողմն ունի 10 զոհ։ Սա չէր լինի, եթե ամիսներ շարունակ փաշինյանական ռեժիմը թշնամուն չզիջեր մեր կարևոր ռազմավարական բարձունքները, ինչի շնորհիվ ադրբեջանցիներին հաջողվել է ավելի հարմար դիրքից հարձակում գործել։
Ի տարբերություն 2020-ի պատերազմի՝ չենք հավատում պաշտոնական հաղորդագրություններին և կանգնում ենք բացառապես մեր զինվորի կողքին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158609905593831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել