Գորիս-Կապան միջպետական ճանապարհն ամբողջությամբ թշնամուն տալուց, դրանից բխող բոլոր վտանգներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար` "պատահական զուգադիպությամբ" հենց այսօր հայտարարեցին հունվարի 20-ից Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների բացման մասին (շաբաթը երկու անգամ), կառավարությունն էլ այսօր Կապանի "Սյունիք" օդանավակայանին հատկացրեց մոտ 50 մլն դրամ։
Այս տեսանյութը հրապարակվել է ադրբեջանցի օգտատիրոջ կողմից, նկարահանվել է Կապանի օդանավակայանից ընդամենը մետրեր հեռավորության վրա գտնվող իրենց դիրքերից։ Տեսանյութում պարզ երևում են թե օդանավակայանը, թե թռիչքուղին։
Կալաշնիկովի սովորական և ձևափոխված ավտոմատների ( АК-74, АКМ) կրակի մահացու հեռավորությունը 1500 մետր է։ Ասել է, թե ցանկացած ադրբեջանցի իր ձեռքի հասարակ ավտոմատով ցանկացած պահի կարող է խփել մեր ինքնաթիռը։
Հարց 1 - Ո՞վ և ինչպե՞ս է ապահովելու Երևան-Կապան-Երևան թռիչքների անվտանգությունը։
Հարց 2 - Յուրաքանչյուր անվտանգ թռիչքի դիմաց ի՞նչ է զիջվելու Ադրբեջանին։
Հարց 3 - Խփված ինքնաթիռի և մեր սպանված քաղաքացիների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ կա՞ (եթե իհարկե համարձակությունը բավարարի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու մասին խոսել անգամ)։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել