Դեակտիվացված Հայաստան
Երեկվանից ֆեյսբուքյան օզոնային շերտում Հավլաբարի երեք մանեթանոց լաց է՝ թուրքի կողմից Գորիս-Կապան հատվածում մաքսակետ դնելը։
Ու էդ լժեհայրենասիրական պաթոսից նեխած ճահճի հոտ է գալիս։ Էդ որ տնայնագործական պոստ էին դնում Գորիս-Կապանում, չգիտեի՞ք, որ վաղն էլ պաշտոնական մաքսակետ են դնելու։ Ու ոչ միայն այդ ճանապարհին։ Դնելու են նաեւ Տավուշում ու էլի որտեղ իրենց սրտի քարտեզն ուզի։
Ու որ պոստ-ֆակտում ձեր հայրենախում մարմնի վրա սառոչկա եք ճղում, որ ազգն ու ժողովուրդը զգան ձեր մեսրոպատառ մարմնի ողբը՝ ասեմ, որ
չի անցնելու, ու շատ պարզ պատճառով. որովհետեւ «հերոսի» արիան «Ողբ հայրենյաց» օպերայից փառահեղորեն տապալվել է։ Ու երբ ոմն ԱԽՔ ցինիկաբար հայտարարում է, որ հայը Գորիս-Կապան ճանապարհով իր տուն գնալու համար թուրքին փող կամ տրամաբանորեն ուրիշ բան պիտի վճարի եւ երկրում ոչինչ տեղի ունենում, ուրեմն
ամեն ինչ արդար է եւ Հայաստանը դանդաղ ու սահուն դեակտիվացվում է։
Հա, որպես այլընտրանք՝ առաջարկում եմ Տաթեւից Կապան գնալ zipline-ով։ Հա՛մ էքստրիմ է, հա՛մ էլ էկոլոգիապես մաքուր։
Ի դեպ, դատապարտում եմ Գեղամ Մանուկյանի հանդեպ քիչ առաջ տեղի ունեցած բռնությունը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/1099116147575442
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել