Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիրալի Հջիզադեն հայտարարել է, որ Իրանի նկատմամբ զենքի էմբարգո սահմանելու թշնամու փորձերը ձախողվել են:

Ինչպես փոխանցում է «Մեհր» գործակալությունը, գեներալի խոսքով՝ Իրանի ռազմական ուժը սահմանափակելուն ուղղված ցանկացած բանակցություն ապարդյուն է:

«Այսօր երկրի անվտանգությունն օրինակ է ծառայում, և մենք բանակցելու կարիք չունենք մեր ռազմական հզորության չափի շուրջ: Իսլամական Հանրապետության անօդաչուները փուշ են թշնամիների մարմնում, և նրանք ասում են, որ մենք պետք է սահմանափակենք դրանք»,- ասել է իրանցի գեներալը հինգշաբթի՝ իրանական հրթիռային արդյունաբերության հիմնադիր Հասան Թեհրանի Մողադամի նահատակության 1-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել