Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11:00-ին, Բերդ համայնքի Նավուր, իսկ ժամը 13։00-ին Չինչին բնակավայրերում գործարկվելու են ազդարարման շչակները: Տավուշի մարզային փրկարարական վարչությունն անց է կացնելու «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանքներ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հորդորելով չանհանգստանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել