Քանի մարդու մոտ տեսա գրած, որ երեկ 69 հոգի է կորոնավիրուսից մահացել։
Իրականում 69+11, քանի որ համաճարակի սկզբից 1,5 տարի անց էլ շարունակում են այդ հիմար. «կովիդ էր, բայց մահացել է այլ խրոնիկ հիվանդություններից» ձևակերպմամբ «սպիսատ անել» մահերի մի մասը։
Ի դեպ, իրական մահերի թիվը է՛լ ավելի շատ է, քան 80-ը, քանի որ կա այսպես կոչված «ավելցուկային մահացություն» (избыточная смертность)։ Այն երևում է վիճակագրությունում սովորաբար մյուս տարի։ Դրա մեջ մտնում է «անհայտ հարուցիցչներից թոքաբորբերից» մահերը և մի շարք այլ մահեր, որոնք կորոնավիրուսի օպերատիվ վիճակագրությունում չեն երևում։
Նույն Ռուսաստանում երբ եռամսյակային վիճակագրությունն էին ամփոփում մահերի, շատ ավելի մեծ թվեր ստացվեցին, քան օպերատիվ շտաբի ամենօրյա տվյալները։
Ինչպե՞ս է լինում, որ այդ «ավելցուկային մահերը» ամենօրյա վիճակագրությունում չեն հայտնվում։
1. Մարդը ծանր կովիդ է տանում, մի կերպ ուշքի են բերում, հիվանդանոցից դուրս գրում՝ որպես առողջացած։ 1–2 շաբաթից մահանում է «սրտի կանգից» կամ ինսուլտից կամ նման ինչ-որ բանից։ Շատ մեծ հավանականությամբ դա կովիդի ուղիղ հետևանք է (օրինակ՝ կովիդի հետևանքով առաջացած տրոմբոզի կամ սրտանոթային համակարգի ախտահարման, որը կովիդի ժամանակ հազվադեպ չէ)։ Ամենօրյա վիճակագրությունում որպես կովիդից մահացած նրան չեն գրանցելու։
2. 6-հոգանոց ընտանիքը թոքաբորբով պառկած է, 2020 թվականի հունիսն է։ Ոչ մեկի թեստը դրական չէ, բայց բոլորի մոտ կովիդի ախտանշաններ են։ Տատիկը թոքաբորբից մահանում է։ Կովիդի վիճակագրությունում տատիկը չի հայտնվում, թեպետ բոլոր ախտանշանները կան։
3. 4-հոգանոց ընտանիքից 3 հիվանդ են, մեկն է թեստ հանձնում, թեստը դրական է, մյուսները է՛լ չեն հանձնում, որովհետև այսպես թե այնպես պարզ է, որ մյուսներն էլ են կովիդ ու որ անիմաստ փող չծախսեն։ Բուժվում են ինչպես կարողանում են, հետո մեկը կտրուկ վատանում է, զանգում-զանգում են շտապօգնություն, մինչև գալիս է՝ մարդը մահացած է լինում։ Կովիդի վիճակագրությունում ամենայն հավանականությամբ չի հայտնվի։
Եւ այլն, և այլն։
Այնպես որ 80 հոգին գրանցված մահացածներն են, իրականում կարող է 1,5–2 անգամ շատ էլ լինել։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/groul/posts/4758647114173448
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել