Եթե Շուշին գորշ էր ու դժգույն, եթե բանակը թալանված էր այնպես, որ հնարավոր չէր պատերազմում հաղթել, եթե բանակցային գործընթացը նախկինները հասցրել էին այնպիսի վիճակի, որ առանց Արցախի 70 տոկոսը տալու անհնար էր որևէ բան անել, ապա ինչու՝
- Շուշիի պաշտպանության համար անձամբ մարտակոչ արեցիր, պահանջեցիր, որ հավաքվեն 10-15 հոգի, ջոկեր ստեղծեն ու գնան Շուշին պաշտպանելու։ Ուզում էիր, որ բոլո՞րը սպանվեն
- խաբեցիր բոլորիս, հաստատապես պնդելով, որ այս պատերազմը մենք հաղթելու ենք, որ մենք ուժեղ ենք, որ մեր բանակն ամենամարտունակն է
- Արցախում ամբողջ աշխարհին ասեցիր՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Ես ինձ գժի տեղ կդնեմ և դիվանագիտական այլ տապալումներ բերեցիր։
Եթե Շուշին գորշ էր, դժգույն ու քո հայրենիքը չէր, ապա ինչո՞ւ հոկտեմբերի 20-ին չհամաձայնեցիր կանգնեցնել պատերազմը։ Սիրտդ ավելի շատ երիտասարդ զոհե՞ր էր ուզում։
Ի տարբերություն մեզ՝ դու հենց առաջին օրվանից ՀՍՏԱԿ գիտեիր, որ պատերազմը պարտվելու ես, Շուշին էլ հանձնելու ես։ Այդ մասին անցնող տարում անձամբ ես ասել հարյուր անգամ։ Անձամբ ես ասել, որ Շուշին դժգույն էր ու դժբախտ, իսկ քո պատկերացմամբ հայրենիքն այն տարածքն է, որը կառուցված է։ Դու ես ասել, թե բանակն այնպես էր թալանված, որ անհնար էր հաղթել այդ բանակով։ Դու ես ասել, թե իբր բանակցություները նախկիններն այնպես էին տապալել, որ անհնար էր առանց Արցախի 70 տոկոսի կորստի։
Որ այդպես էր, ապա ինչո՞ւ բոլորիս խաբեցիր, թե իբր Արցախի օդը լիարժեք փակ է։ Թե իբր գնել ես ամենահզոր զենքերը այդպիսով, իբր, փակելով 80-ականների էջը։
Խաբեցիր, որ հազարավոր հայերի տանես մահվա՞ն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsenbabayan.am/posts/1826636670879447
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել