Վրաստանում յուրաքանչյուր թոշակառու, ով նոյեմբերի 8-ից հունվարի 1-ը կպատվաստվի կորոնավիրուսի դեմ, կստանա 200 լարի (63 դոլար) միանվագ դրամական բոնուս, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո, գրում է sputnik-georgia.ru-ն։

«Գումարը կփոխանցվի պատվաստանյութի առաջին չափաբաժնի ընդունումից անմիջապես հետո»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ներկայում Վրաստանում ծերության կենսաթոշակ է վճարվում 60 տարեկանից բարձր կանանց և 65 տարեկանից բարձր տղամարդկանց։ Ընդհանուր առմամբ, վերջին տվյալներով, Վրաստանում թոշակ է ստանում մոտ 793 500 մարդ, որից 418 100-ը 70 տարեկանից բարձր են։

Նոյեմբերի 8-ի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 755 046 դեպք։ Նրանցից ապաքինվել է 693 129, մահացել՝ 10 509 մարդ, այս պահին պատվաստվել է չափահաս բնակչության միայն 33,3%-ը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել