Աչքներս լույս, էն որ ասում ա՝ не прошло и года, ու մարդիկ վդռուգ գիտակցեցին, որ Եռակողմ հայտարարությունը քխ բան էր: Էդ просветление-ն էլ, զարմանալի զուգադիպությամբ, պտահեց հենց վերջին, վճռական, ուբեռ-սուպեռ ազգափրկիչ միտինգ նախաշեմին:
Ինձ մոտ տրամաբանական հարց է առաջանում. բա էսքան ժամանակ ո՞ւր էիք: Մենք 2020ի նոյեմբերի 10ից մինչև 2021ի մարտի 28ը գոռում էինք, որ էդ հայտարարությունը պետք է նետել աղբանոցը և պատերազմի սցենարն է միակ լուծումը: Ինչո՞ւ մինչև մարտի 28ը... Բանն այն է, որ հետո Իրանը ստորագրեց ռազմավարական դաշինք Չինաստանի հետ ու էլ բացարձակ հասկանալի չէ, թե հիպոթեհտիկ ռազմական առճակատման դեպքում ռուսները ոնց ու որտեղով են մատակարարում ապահովելու իրենց էլ, մեզ էլ:
Իրականում, սա վերջին մեկ տարվա անբարոյականության հերթական իլյուստրացումն է: Մենակ բանից բեխաբարի համար դեռ պարզ չի, որ Նիկոլը որոշել է քցել ռուսներին ու հանուն սեփական իշխանությունը պահելու ոչինչ էլ չի պատրաստվում ստորագրել, իսկ դա նշանակում է ռուսներն էլ, ադրբեջանցիք էլ տանորոշ ժամանակով մնում են մեղմ ասած՝ ոչ այնքան հաճելի վիճակում:
Ու հենց էդ պահին արթնանում է «ընդդիմությունը», զարթնում են էս ՀԿ-ները ու իրանց արևին Նիկոլին տուպիկ են տալիս էլի: Թե բա եռակողմը քխ էր: Իրանց պատկերացմամբ հեսա Նիկոլն էլ պանիկայի մեջ կդիմի ՌԴին, նրանք էլ կհուշեն, որ միակ լուծումն էս հուժկու ալիքի դեմն առնելու՝ ստորագրելն ա...
Ըհը, հեսա ու ստորագրեց...
Հ.Գ. Տենց հայրենանվեր մղումներ ունեք՝ պատրաստվեք Հայկականության օրենքը օրակարգ մտցնելուն, ի տարբերություն բաց հետույքով պատերազմ մտնելուն, այն ավելի խոստումնալից հեռանկարներ ունի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել