Վաղը, երբ Ադրբեջանը կնշի հաղթանակի տոնը Միացյալ Թագավորության պառլամենտը կսկսի քննարկել հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը: Հայաստանում կգտնվեն մարդիկ որ սա կհամարեն մեծ նվաճում, կգովազդեն, կքարոզեն, բայց իրականում իհարկե սա մեր հետ կապ չունի: Հայաստանի կապիտուլյացիայից հետո կտրուկ աճել է Էրդողան-Ալիև զույգի ինքնագնահատականը ինչը հղի է տհաճ անարդյունավետությամբ, հետևաբար սանձերը ձգելու միջոցառումներ են պետք: Ընդ որում, որպեսզի Մոսկվան շատ չխանդի Հայաստանում ՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը սկսեց անդադար հարցազրույցներ տալ ռուսական ԶԼՄ-ներին որտեղ ի թիվս այլ հաճոյախոսությունների ասում է օրինակ որ Հայաստանի գոյությունը Ռուսաստանի շնորհքն է:
Ցեղասպանության հարցի քննարկմանը զուգահեռ ՄԹ կառավարությունը նախաձեռնել է ահաբեկչական կառույցների ցանկից Քուրդիստանի Աշխատավոր Կուսակցությանը հանելու քննարկում: Այս ամենը, զուգորդվում է Հաագայի տրիբունալում Ալիևի դեմ հայցը ընդունելով, օֆշորային բացահայտումներով ու ԱՄՆ կառավարության և օրենսդիրի խիստ հայանպաստ հայտարարություններով: Արևմուտքը իր արևելյան գործընկերներին ասել կուզի՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, արա՛, դուք ընդամենը կատարող եք:
Բայց չգիտես ինչու այս ամենի փոխարեն հայկական լրատվականներում ես կարդում եմ անբովանդակ ու անիմաստ նյութեր ոչմիբանի մասին: «Ընդդիմությունն» էլ նույն ոչմիբանի մասին հերթական պոթոսախեղդ լոզունգով օնանիզմն է բեմադրում: 2020 թվականի աշուն-ձմեռ հավաքածուն հայրենիքի փրկության մոտիվով էր, 2021-ի աշուն-ձմեռը համազգային դիմադրության... իսկ արանքում բրիտանացիք ամբողջությամբ գրավում են տարածաշրջանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165629231975501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել