Panorama.am-ը գրում է.
Արմաշ գյուղի բնակիչներին այս պահին մտահոգում են երկրի անվտանգային խնդիրները։ Գյուղը սահմանամերձ է։ Panorama.am-ի հետ զրույցում Արամշի բնակիչ Տիգրան Մաթևոսյանն ասաց, որ գրեթե ամեն օր կրակոցներ են լինում, ինչը չի կարող չանհանգստացնել բնակիչներին։
«Երասխը մեզանից 2 կմ է հեռու։ Տեսանք, թե ինչ եղավ Երասխում՝ թշնամու կրակոցից խոտի դեզ, տուն այրվեցին։ Այսինքն՝ մտահգության առիթ կա»։
Նրա խոսքով՝ շատերն ապրում են վախի մթնոլորտում։ Սա է նաև գյուղում առկա արտագաղթի պատճառններից մեկը։
«Պատերազմից առաջ էլ կար արտագաղթ, հիմա էլ։ Շատերը հարմար առիթ են ման գալիս, որ գնան»,- նշեց Մաթևոսյանը։
Արմաշեցիներին մի բան է գոտեպնդում՝ դիրքերում կանգնած են սկզբունքային տղաներ։
«Եթե առիթ լինի, այստեղի հրամանատարի ճակատը կպաչեմ, որ չի զիջում, պահում է, շատ սկզբունքային տղա է։ Այդ տեսակ տղաների կարիքը շատ ունենք»,- ասաց Արմաշ գյուղի բնակիչը։
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշում է, որ կան բնակիչներ, որոնք դեռևս թմբիրի մեջ են և ըստ նրա հավատում են տարատեսակ ասեկոսեներին։
Չնայած պատերազմից հետո ստեղծված լարված իրավիճակին, այսուհանդերձ երիտասարդները ձգտում են նպաստել համայնքի զարգացմանը։ Մաթևոսյանն ասում է՝ գործող իշխանություններից հույս չունի, ինքն է նախաձեռնում տարբեր ծրագրեր՝ լինի ծառատունկ, թե տուրիզմի զարգացմանը միտված քայլեր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: