Մի տարի առաջ էս օրը ու էս ժամերին, առավել քան վստահ եմ, որ ՉԱՐԱՄԻՏ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ, Սեփանակերտում խուճապ տարածեցին:
Ավտոբուսները մտնում էին բակեր ու մարդկանց ասում, որ քաղաքի հրատապ էվակուացիա է իրականացվում: Խուճապն անտառային հրդեհի պես տարածվեց քաղաքում ու տեղափոխվեց Շուշիի մատույցներում արդեն որերորդ օրը թշնամուն արնաքամ անող պաշտպանների շարքեր և ճակատը փլուզվեց: հազարավոր զինված մարդիկ թողնում էին իրենց դիրքերը ու շտապում էին հեռանալ եսիմ ուր:
Հենց այսպես հանձնվեց Շուշին, որը հետ բերելու համար բավական էր մեկ վճռական հակագրոհ, որն իրականացնելու համար, սակայն, ամեն ինչ կար, բացի կամքից:
Երեք օր անց էլ արվեց մեծագույն դավաճանությունը՝ կապիտուլյացիոն ակտը ստորագրվեց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1290757508066663&id=100013972788277
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել