2020 թվականի այս օրերին հայկական բերդաքաղաք Շուշին դուրս եկավ հայկական ուժերի վերահսկողությունից։ Հայ ժողովրդի հաղթանակի խորհրդանիշ հանդիսացող Շուշին, որն ազատագրումից հետո վերակառուցվել ու դարձել էր շեն ու լուսավոր հեքիաթային մի քաղաք, Նիկոլ Փաշինյանը հանձնել է թշնամուն, փոխարենը կառուցել հազարավոր երիտասարդների գերեզմանաքաղաքներ՝ Եռաբլուր փառքի պանթեոնում և Հայաստանի գրեթե բոլոր համայնքների գերեզմանատներում։
Այս փաստերին ներում և արդարացում լինել չի կարող։ Անկախ այն ամենից, թե ուժով, կեղծիքով ու ստերով քանի ավել օր նրան կհաջողվի զավթած պահել իշխանությունը, սրա պատասխանը տրվելու է, եթե ոչ դատարանի, ապա պատմության առջև։
Դավաճանություն լինի դա, թե թշնամություն, անկարողություն լինի դա, թե պատերազմի հանդեպ անլուրջ և անպատասխանատու վերաբերմունք, թե այդ բոլորը միասին վերցրած, այս ամենի պատասխանատուն պետք է պատժվի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1207205973136204&id=100015404379664
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել