Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի VIII-րդ գլոբալ համաժողովի («Աշխարհը COVID-19-ից հետո») շրջանակում անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ անելով հետևյալ հայտարարությունը.«Ադրբեջանը մի շարք առաջարկներ է արել Հայաստանին՝ սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա, քանի որ մենք մտադիր ենք խոսել ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին։ Սակայն, ցավոք, այս առաջարկը մինչ այժմ մնացել է անպատասխան»։

Ինչպես գրում է haqqin.az-ը, Ալիևը նշել է, որ Ադրբեջանն առաջարկել է նաև սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց՝ երկու երկրների տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։

«Այս ամենը համապատասխանում է միջազգային նորմերին, բայց, ցավոք, այդ հարցը դեռ լուծված չէ», - ասել է Ալիևը, որի պնդմամբ՝ Ադրբեջանը առավելագույն կառուցողականություն է ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։

Նա ընդգծել է, որ «պետք է նայել ապագային և ապահովել այն որպես կանխատեսելի, պատրաստ լինել լայնածավալ համագործակցության»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել