Iravunk.com-ը գրում է.
«Իրավունքին» հասած որոշ տեղեկությունների համաձայն Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական գործիչ, գրող և հրապարակախո Վանո Սիրադեղյանի աճյունը գտնվում է հարեւան Վրաստանում։
Ավելի վաղ «Իրավունքը» անդրադառնալով հարցին, թե երբ է ՀՀ տեղափոխվելու Սիրադեղյանի աճյունը մեկնաբանություն էր ստացել վերջինս որդուց՝ Խաչատուր Սիրադեղյանից, ով մասնավորապես ասել էր․«Տեղափոխման գորընթացը այս պահին ընթանում է։ Բայց, թե երբ արդեն հայրիկիս աճյունը վերջնականապես կլինի հայրենի երկրում, ցավոք հստակ նշել չենք կարող։ Բայց, այն, որ հայրիկիս աճյունը անպայման բերելու ենք, դա քննարկման ենթակա չէ»։
Նյութի աղբյուր՝ https://iravunk.com/?p=216794&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել