Hraparak.am-ը գրում է.

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, ռեգիոնալ եւ միջազգային օրակարգին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կյանքի կոչման ընթացքի վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ մոտենում է Ղարաբաղցում կրակի դադարեցման եռակողմ հայտարարության առաջին տարելիցը։

Կողմերը «իրենց ժամացույցներն են համապատասխանեցրել» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հվ․ Կովկասում բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման եւ ռեգիոնում համագործակցության համար անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորման համար։ Լավրևովը շեշտել է, որ անհրաժեշտ է շարունակել դիվանագիտական-քաղաքական ջանքերը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում եղած հարցերի համալիր լուծման ուղղությամբ։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ էլ, երկու նախարարները անդրադարձել են նաեւ ռեգիոնալ համագործակցության «3 + 3» ֆորմատին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել