Մեր լինելիության հիմքը, մեր ողնաշարը` ազգայինն է։ Իսկ այս ազգադավը 2018-ին կոտրեց այդ ողնաշարը, իր «երջանիկ անհատով»: Իսկ ինչ է «երջանիկ անհատի» գաղափարը, դա այն մարդն է, ով ինքնաբավության մեջ է անհատապես միայն իր պահանջմունքների բավարարման տիրույթում, հակառակվելով ներհասարակական ներդաշնակ փոխհարաբերություններին և միասնականությանը:
Հենց դա էլ արեցին հաջորդիվ, մարդկանց սևերի և սպիտակների բաժանելով գեներացրեցին ատելություն և պառակտում: Կարճ ժամանակ անց՝ այդ զենքերով էլ քանդեցին պետությունը, հասարակությունը և հասան թուրք-ադրբեջանական տանդեմի առջև ստանձնած իրենց հանձնառության կատարմանը՝ Արցախի 75 տոկոսի հանձնմանը:
Ազգադավի հայտարարած «երջանիկ անհատի» և «առանց իզմերի» կոնցեպտը հայրենամերժում էր և է։ Որ օրը ժողովուրդը հասկան սա, այդ օրը թոթափելու է անտարբերության թմբիրը և ոտքի կանգնի:
Ի՞նչ երջանիկ անհատ, եթե դու չես ճանաչում քո արմատները, քո ազգային նկարագիրը, մերժում ես քո ազգային պատկանելիությունը, քո եկեղեցին, քո ավանդույթները: Այս պետականակործաններին հեռացնելով իշխանությունից, մենք պետք է աշխարհաքաղաքական փոփոխություններին համընթաց և անվտանգային մարտահրավերներին դիմակայող ազգային պետական համակարգ ստեղծենք ու բոլոր ոլորտներում առաջնորդվենք ազգային քաղաքականությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել