Armenpress.am-ը գրում է․
ԱՄՆ-ի Mount Whitney հրամանատարական նավի ուղարկելը Սեւ ծով կրում Է սադրիչ բնույթ եւ ապակայունացնող գործոն Է տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հայտարարել Է պաշտպանության հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովը:
«Կարծում եմ, որ այնպիսի գործողություններ, ինչպիսին ԱՄՆ-ի Վեցերորդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավի ուղեւորվելն Է Սեւ ծով, կրում են բացահայտ սադրիչ բնույթ եւ ակնհայտ ապակայունացնող են: Դա լրացուցիչ ապակայունացնող գործոն Է տարածաշրջանում»,-Կարտոպոլովը «Ինտերֆաքս» գործակալությանն ասել Է նոյեմբերի 1-ին:
Նյութի աղբյուր՝ https://armenpress.am/arm/news/1066986.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել