Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի վարչապետի որոշմամբ Վահրամ Խաչատրյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝Վահրամ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է վարչապետի որոշման մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել