Armenpress.am-ը գրում է․

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հոկտեմբերի 31-ին դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը:

ԻԻՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Արտաշես Թումանյանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի համար:

Իր հերթին դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել անցած տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման կապակցությամբ:

Հայաստանի նախագահի հրամանագրով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել