Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն G20-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ քննարկել են Հարավային Կովկասում հետպատերազմյան կարգավորման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

Դրանում ասվում է, որ դիվանագետներն անդրադարձել են Հարավային Կովկասում և Բալկաններում տիրող իրավիճակին և դրա հետագա կայունացման ուղղությամբ Մոսկվայի և Անկարայի ջանքերի համակարգմանը։

«Կայացել է մտքերի փոխանակում «3 + 3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների շուրջ՝ տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու և Հարավային Կովկասում փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերը խթանելու նպատակով»,- ասվում է նախարարությունում։

Բացի այդ, Լավրովն ու Չավուշօղլուն անդրադարձել են միջազգային օրակարգի որոշ հարցերի և ռուս-թուրքական հարաբերությունների հիմնական կողմերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել