Panorama.am-ը գրում է.

Հոկտեմբերի 18-ից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ չեն իրականացվում։ Պատճառը՝ ադրբեջանական կողմն է։

«Մեր թիմը միշտ պատրաստ է, միշտ գնում ենք բանակցությունների, սակայն հոկտեմբերի 18-ից հետո մերժվում ենք։ Ադրբեջանական կողմն առանց որևէ մեկնաբանության, պատճառաբանության թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել։ Մեզ մոտ այս պահին սպասողական վիճակ է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության  մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։

Նրա փոխանցմամբ, այս ընթացքում միայն մեկ անգամ են ադերբեջանական կողմից նշել, թե ինչու թույլ չեն տալիս՝ Ադրբեջանից մարդիկ պետք է գան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել