Մերժելով դավաճանների ու ստահակների քաղաքական խմբակը՝ ես դադարեցրել եմ որևէ տեսակի շփումներս այդ քաղաքական ուժի ԲՈԼՈՐ ներկայազուցիչների հետ՝ անկախ ազգությունից, ռասայից ու սեռից, անկախ մեր անձնական հարաբերության խորությունից, անկախ ամեն ինչից։
Ես դա արել եմ ոչ թե քաղաքական կամ հասարակական, այլ բացառապես բարոյական նկատառումներով - իմ ներքին սահմանադրությունն ինձ թույլ չի տալիս որևէ շփում ունենալ Արցախ հանձնելուց հետո Արցախի հանձնումն ամեն օր արդարացնելու կամ ուրիշի «գրպանը քցելու» համար աշխատավարձ ստացող ստահակների հետ։
Եթե դուք ինձ տեսնեք որևէ քպականի հետ շփումներ ունենալիս, ապա լիակատար իրավունք ունեք ինքնին այդ փաստով ինձ անելու խայտառակ։
Այո՛, սա կոչվում է «ռադիկալիզմ»։ Ու այո՛, ես ռադիկալիզմը համարում եմ միակ ճշմարիտ ճանապարհը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել