Քայլիստ, տարատեսակ անգրագետ և անհեթեթ մտքերի հեղինակ Հովիկը գնտնում է, որ հայաստանցիների մեծ մասը մազոխիստ է... Այո՛, ըստ Հովիկի այդ մասսան ու նա էլ հետները տրամաբանությունից դուրս են գործում և վերընտրում են այն իշխանությանը, որը երկիրը տարել է խայտառակ պարտության, քանի որ այդ մասսան գնտում է, որ այդ խայտառակ պարտությունը չի եղել...
Ի գիտություն Հովիկին ասեմ, որ նա և իր նմանները որքան էլ գտնեն, որ մենք չենք պարտվել, ի դեպ, ինչպես այդ մասին չգիտես ում հետ ԱԺ ամբիոնից դեռ պատերազմի սկսվելուց ժամեր անց 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին պայմանավորվում էր կապիտուլյանտ Նիկոլը, միևնույն է ադրեկվատ մարդիկ և համաշխարհային հանրություն կոչվածի 100 տոկոսը գտնում են, որ Հայաստանը պարտվել է վերջին արցախյան պատերազմում և հենց հիմա Հայաստանի հետ շատերը, այդ թվում նաև մեր գործընկերները, վերաբերվում են որպես պարտված երկրի... Հավելեմ, որ պարտության աղետալի շատ հետևանքներ կարելի էր կանխել, եթե Հովիկի մատնանշած մարդիկ հունիսի 20-ին չընտրեին Նիկոլ Անհողին և նրա թիմին... Իսկ քանի որ ընտրել են, ապա բոլորս ստիպված վայելու ենք Նիկոլ Անհողի իշխանությունը և ստիպված ենք լսել Հովիկի պրիմիտիվ մտքի գոհարները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել