Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին: Շնորհավորելով հոգևոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է հաջողություններ բարձր և աստվածահաճո առաքելության մեջ: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը:

Զրուցակիցները քննարկել են աշխարհասփյուռ հայերին և հայ կաթողիկե համայնքին վերաբերող հոգևոր, կրթական և հայրենիքի հետ կապն առավել սերտացնելուն միտված հարցեր: Անդրադարձ է եղել լիբանանահայ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի անելիքներին:

Հոգևոր Տերը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար՝ ՀՀ ԱԺ նախագահին և Ազգային ժողովին  մաղթելով արդյունավետ գործունեություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել