Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոն երկրների իշխանություններին կոչ է անում «Քովիդ-19»-ի տարածման դեմ կանխարգելիչ և սահմանափակող միջոցներ ընդունելիս դպրոցները չփակել:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, 4 շաբաթ շարունակ Եվրոպայում նկատվում է կորոնավիրուսի տարածման տեմպի աճ (հոկտեմբերի երրրոդ շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցված բոլոր դեպքերի 57 տոկոսը):

Հաղորդվում է, որ 45 երկրի և տարածքների խորհուրդ է տրվում չփակել դպրոցները, մինչդեռ 7 երկիր նախընտրել է ամբողջական կամ մասնակի փակում, իսկ երկու երկրում հեռավար ուսուցումն է խրախուսվում:

Դպրոցները փակելու փոխարեն միջոցառումների լայն շրջանակ է առաջարկվում, այդ թվում՝ ֆիզիկական հեռավորության պահպանումը, ձեռքերի հաճախակի լվացումը, դիմակների կրումը, դասարանների օդափոխությունը, թեստավորման հասանելիությունը:

Այսօրվա դրությամբ՝ Եվրոպայի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման 76 մլն դեպք է արձանագրվել և 1.4 մլն մահվան դեպք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել