Կապանի համար պայքարը սաստկանում է: Փաշինյանի քարոզիչները բռնել կեղծ էջեր են բացել ֆեյսբուքում, որոնք իբր թե սատարում են Գևորգ Փարսյանին ու իր անունից կոչ են անում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին: Սրան զուգահեռ բռնում իրենց լրատվականներով տարածում են, որ Փարսյանի քարոզարշավը անձամբ Լևոն Քոչարյանն է կազմակերպում: «Կոնտռոլնի» կրակոցով իրենց գլխավոր բաշիբոզուկի շուրթերով ԱԺ ամբիոնից են պնդում, որ Քոչարյանն է Փարսյանի հենասյունը:
Հանուն արդարության պետք ա նշել որ հենց Փարսյանն է էս հակաքարոզի բոլոր հիմքերը ստեղծել դեռ հունիսին, իսկ հիմա առանձնապես ջանք չի գործադրում այս ամենը հերքելու համար: Փարսյանի փոխարեն Հարությունյան Շանթն է ստեղ ընդեղ ընկած հերքումներ տալիս: Ինչևէ, գործը իրենց է, իմ համար ուրիշ բան է ուշագրավ:
Քոչարյան Ռոբերտը իրականում դարձել է այնպիսի տոքսիկ քաղաքական ակտիվ որ հակառակորդները իրեն իրար ջեբ են գցում, որ անդառնալի վնաս հասցնեն: Ու սա փաստ է: Հայաստանում ցանկացած մակարդակի քաղաքական գործընթացում պարտվելու հիմնական նախադրյալն է դարձել Քոչարյանի հետ ասոցացվելը: Ընդ որում սա զավեշատլի է քանի որ վերջին 3 տարվա ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսվել Քոչարյանի փիառի վրա: Եկած չեկած նստեց, նստելուն պես գիրքը լույս տեսավ, հելավ, հոդվածները ջրեցին... Ինչ ասես արին, որ արժանահավատ ընդդիմություն լինի: Էն էլ նույնիսկ ընդդիմության դերին չի ձգում:
Ու սա իրոք աննախադեպ իրավիճակ է: Ես չեմ հիշում որ Հայաստանում երբևիցէ նման մարդ գոյություն ունենա ում կերպարը կերաշխավորեր պարտություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/adanielian/posts/10165594685540501
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել