Այդպես էլ անհասկանալի է մնում, թե ի՞նչ կարիք կա Հայաստանի նաև հասարակական խոսույթում այդքան առաջնային դարձնելու հենց սահմանների արագ (sic!) որոշարկման հարցը։
Հայաստանում այսօր ամենաառաջնային և կարևոր հարցը, ըստ իս, պետք է լինի մեր բանակի վերականգնման և արդիականացման խնդիրը, որովհետև ցանկացած դիվանագիտական գործընթացի թիկունքում, որքան էլ «զարմանալի» թվա, կանգնած է հենց բանակը։
Սա նույնիսկ գիտեին մեր նախնիները, երբ դեռ 1500 տարի առաջ բանաձևում էին՝ սահմանք քաջաց, զէնն իւրեանց։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardan.voskanian/posts/4874720219233065
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել