«Մենք հուսով ենք, որ Իրանը խելամիտ կգործի։ Այս դեպքում նա խնդիրներ չի ունենա Ադրբեջանի հետ։ Զիջումներ չեն լինի, Իսրայելի հետ ցանկացած առեւտուր կարող ենք իրականացնել. Մենք Իսրայելի հետ ունենք նույն կապերը, ինչ տարբեր երկրների հետ, եւ ապագայում մենք կշարունակենք այդ հարաբերությունները։ Այս հարցում երկրները չպետք է և չեն կարող ազդել միմյանց որոշումների վրա».
Երեկ Վարանդայից, որը ժամանակավորապես օկուպացվել է թշնամու կողմից, հայտարարել է Էրդողանը։
Էրդողանը իմաստություն եւ խելք է սովորեցնում Իրանին, շատ ճիշտ է անում։
Թեհրանը առաջիներից էր, որ շնորհավորեց Ադրբեջանին (ռազմական բոլոր հանցագործություններով հանդերձ), իբրև իր պատմական հողերն ազատագրեց հայ օկուպանտներից, 44 օրյա պատերազմի ժամանակ, երբ անմեղ բնակչության դեմ թշնամին քիմիական սպիտակ ֆոսֆոր կիրառեց, կիրառեցին ռազմական բոլոր հնարավոր հանցագործությունները թուրք ահաբեկիչների կողմից, նույն Իրանը լռում էր։
Արցախյան հակամարտության ցանկացած գործընթացում զարգացումները ուղղակիորեն շոշափում էին Իրանի ազգային ու պետական շահերի հետ: Այդ երկիրը չէր կարող անտարբեր լինել տարածաշրջանում ընթացող գործընթացների նկատմամբ, առավելևս, երբ խոսքը գնում էր Արցախին, բայց կրկնում եմ լռեց։
Հ.Գ. Դե ինչ հարգելի Իրան, թուրք Սուլթանին մի բանաստեղծություն նվիրեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել