«Մեռար» ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանին ցիտելով։
Բա ինչու՞ Սերժ Սարգսյանի բանակցային հայանպաստ փաթեթից հրաժարվեցիր։
Ինչու՞ ուլտիմատում դրեցիր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ։
Ինչու՞ պոպուլիստաբար ասեցիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ինչու՞ բանակցային բովանդակության մասին նախընտրեցիր տեղեկանալ ոչ թե Սերժ Սարգսյանից,այլ «կառուցողական» Ալիեւից։
Եվ ,վերջապես ,Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը հստակ գնահատական է տվել Ալիեւն,ով բողոքում էր ,որ «փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը»։
Հ.Գ. Խորհրդարանն էլ «բազար» չէ,որ պատգամավորի հարցին պատասխանելու փոխարեն «անկապ» ժամանակի վատնում ես իրականացնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել