Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը հստակ գնահատական է տվել Ալիևն, ով բողոքում էր, որ «փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը»


18:21 , 27 հոկտեմբեր, 2021

«Մեռար» ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանին ցիտելով։
Բա ինչու՞ Սերժ Սարգսյանի բանակցային հայանպաստ փաթեթից հրաժարվեցիր։
Ինչու՞ ուլտիմատում դրեցիր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ։
Ինչու՞ պոպուլիստաբար ասեցիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ինչու՞ բանակցային բովանդակության մասին նախընտրեցիր տեղեկանալ ոչ թե Սերժ Սարգսյանից,այլ «կառուցողական» Ալիեւից։
Եվ ,վերջապես ,Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը հստակ գնահատական է տվել Ալիեւն,ով բողոքում էր ,որ «փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը»։
Հ.Գ. Խորհրդարանն էլ «բազար» չէ,որ պատգամավորի հարցին պատասխանելու փոխարեն «անկապ» ժամանակի վատնում ես իրականացնում։